Շատ տիպիկ է Դաշնակցության համար անել մի բան, որն ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ականների ակցիայի մասին
Ես ընդհանրապես երիտասարդներին, այդ թվում դաշնակցական երիտասարդներին, քամանրանքով չեմ վերաբերվում, ասում եմ հետևյալը՝ շատ տարօրինակ է, որ ես Ազգային Ժողովում նիստ եմ վարում Սևանից Ջրառի մասին, և այդ ընթացքում ՀՅԴ Երիտասարդաց Միությունը կառավարության դիմաց պիկետ է անում: Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Պիկետի օրակարգն էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին իրենց դժգոհությունը հայտնելն է։ Այդ բանակցողներից մեկը ես եմ: Սա շատ տիպիկ է Դաշնակցության համար, անել մի բան, որը ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա»,- ասաց նա:
Ռուբինյանը նշեց, որ այդ «պիկետը» պետք էր անել երկու ժամ շուտ, երկրորդը պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետև ԱԳՆ-ի շենքում էր հանդիպումը:
«Այդ պիկետի բովանդակությունը հետևյալն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում հանրությունից: Գաղտնի չի պահվում, ժողովուրդ ջան, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, և մոտակա ժամերի ընթացքում մամուլի հաղորդագրություն կլինի, սա է: Ես ընդամենն ուզում էի ի ցույց դնեի Դաշնակցության ղեկավարության անիմաստ և կեղծ օրակարգեր հետապնդելը և նաև ի ցույց դնել, որ չեք մտածում ձեր երիտասարդների մասին էլի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, որտեղ մասնավորապես հայտարարել են. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են: Դրա վառ ապացույցն է ՀՀ Կառավարության՝ այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դեմ ենք ուրացման քաղաքականությանը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց