Ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի նարատիվները Հայաստանում դառնում են պետական քաղաքականության գաղափարական ուղենիշեր. Էդմոն Մարուքյան
Ալիևը տարիներ շարունակ հայտարարում էր և մինչև հիմա էլ պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոտնահարել է Ադրբեջանի իրավունքները և հակամարտությունը չի լուծել իրենց օգտին։
Հիմա Փաշինյանը, որպեսզի արդարացնի իր կողմից արված կործանարար զիջումները, Արցախի կործանումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, բառացիորեն կրկնում է այն, ինչ երկար տարիներ ասում էր Ալիևը։
Այստեղ մի մեծ խնդիր կա․ շուրջ մեկ տարի է, ինչ Փաշինյանը հրապարակային ընդունել է, որ մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված խաղաղության պլանը, որի մասին հաշված մարդիկ են իմացել, և հենց այդ մերժումն էլ պատերազմի, 4 հազարից ավելի զոհերի և 150 հազար մարդու գաղթական դառնալու պատճառ է դարձել։
Այդ մերժման արդյունքում է, որ ջախջախվել է ՀՀ ԶՈւ-ն, և դրա արդյունքում է, որ Հայաստանն այսօր վերածվել է ոչ մի բանի դիմաց իր ինքնիշխան տարածքները զիջող պետության։ Ախր ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևի նարատիվները Հայաստանում դառնում են պետական քաղաքականության գաղափարական ուղենիշեր։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց