Թուրք բանագնացի կողմից չի կիրառվել ՀՀ պաշտոնական տեղանունը, ինչպես նաև «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։
Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։
Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները»։





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց