Ռումինիան հրավիրել է Ռուսաստանի դեսպանին․ Մոսկվան մերժել է ներկայացված բողոքը
Ռումինիան կիրակի օրը վճռականորեն դատապարտել է ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի ներխուժումը երկրի օդային տարածք՝ Ուկրաինայի դեմ իրականացված հարձակման ընթացքում, հայտնում է AFP գործակալությունը։ Դեպքի կապակցությամբ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևին։
Ներխուժումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը հայտարարել էր, որ խոցել է ռուսաստանյան անօդաչու սարքեր, որոնք խախտել էին իր օդային տարածքը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի ռմբակոծման ժամանակ։
Ռումինիայի արտգործնախարար Օանա Տոյուն հայտարարել է, որ դեսպանը կհրավիրվի նախարարություն՝ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Կիրակի երեկոյան հանդիպումից հետո նախարարությունը հայտնել է, որ Ռումինիան «հայտնել է իր վճռական բողոքը այս անընդունելի և անպատասխանատու գործողության դեմ, որը խախտում է երկրի ինքնիշխանությունը»։
Ի պատասխան՝ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ռումինիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը մերժել է իրեն ներկայացված բողոքը՝ կապված ռուսաստանյան անօդաչու սարքի՝ իբր ռումինական օդային տարածք ներխուժման հետ՝ միջադեպը որակելով որպես «Կիևի ռեժիմի հերթական սադրանքը»։
Ըստ դեսպանի, Ռումինիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում «ոչ մի հստակ և համոզիչ պատասխան չի տրվել»՝ իբր ներխուժած սարքի նույնականացման վերաբերյալ։ «Քանի որ չկար որևէ օբյեկտիվ հաստատում սարքի պատկանելիության մասին, բողոքը մերժվել է որպես անհիմն և մտացածին։ Բոլոր փաստերը վկայում են, որ սա Կիևի ռեժիմի հերթական սադրանքն է, որը՝ վախենալով անխուսափելի ռազմական պարտությունից և պատասխանատվությունից՝ ռուսաստանցի և ուկրաինացի ժողովուրդների դեմ կատարած հանցագործությունների համար, փորձում է ցանկացած միջոցներով Ռուսաստանի դեմ վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ ներքաշել այլ երկրների», – նշել է Լիպաևը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...