2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։
Նիկոլ, ցանկապատ դնելով,աննախադեպ չես դառնա։
Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։
Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ,թե բա՝ «Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։
Հայրենիքը Աստված է ազգերին տալիս, իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։
5 հազար հայորդիներն էին խանգարու՞մ ցանկապատիդ, թե՞՝ 140 հազար արցախահայերը։
Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։
Բա դրանք, դրել արդարանում են…մենք սա նկատի ունեինք, նա նկատի ունեինք, 1920-ի մասին է բան ման…
Ամոթ է արա, ամոթ։
2018-ին էիք առյուծ կտրել , պետական պարգեւներից էիք հրաժարվում։
Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք,էդ ո՞նց եղավ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։
Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։
Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեր համար։
Նայում եմ ձեզ ու մտածում, որ Նիկոլն էլ է ձեզ շատ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց