Որքան էլ գեղջուկ ազգադավը փորձի նսեմացնել մեր գրական վեհությունները, նրանց անունները հավերժ կապրեն ժողովրդի շուրթերին․ Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ապշեցուցիչ է, թե ինչ աստիճանի անգրագիտություն և ստորաքարշություն է ցուցաբերում այսպես կոչված «ՀՀ ղեկավարությունը»։ Երբ պետության գլխին կանգնած մի տգետ, ինքն իրեն զարհուրելի «պատմաբան» երևակայելով՝ համարձակվում է 1940-75 թթ․ հայկական գրականության մասին դատողություններ անել և խաչ քաշել մեր մեծերի հայրենասիրության վրա, սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դավաճանություն է։
Ապշեցուցիչ է, թե ինչ աստիճանի անգրագիտություն և ստորաքարշություն է ցուցաբերում այսպես կոչված «ՀՀ ղեկավարությունը»։ Երբ պետության գլխին կանգնած մի տգետ, ինքն իրեն զարհուրելի «պատմաբան» երևակայելով՝ համարձակվում է 1940-75 թթ․ հայկական գրականության մասին դատողություններ անել և խաչ քաշել մեր մեծերի հայրենասիրության վրա, սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դավաճանություն է։
Ի՞նչ է փորձում ասել այս հայրենադավ բռնապետը։ Որ Դերենիկ Դեմիրճյանը, որի «Վարդանանք» երկը սերունդներին դարերով հուշեց հերոսության ու ազգային արժանապատվության մասին, իբր ինչ-որ գլավլիտի հրամանով էր գրում։ Որ Պարույր Սևակը, ով իր յուրաքանչյուր տողով հոգևոր բողոք ու աննկուն ազգային ոգի էր կրում, իբր ուղղորդված հայրենասեր էր՞։ Որ Հրանտ Մաթևոսյանը, ով գյուղական կյանքի մեջ հայի անմեռ էությունը բացեց ու ապացուցեց, թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը, իբր «սխալ ուղղված» էր՞։ Իսկ Հովհաննես Շիրազը՝ հայ մայրերի և Նահատակվածների Սփոփիչը, որ իր բանաստեղծություններով դարձավ ազգային ողբերգության և հավերժական սրբության խորհրդանիշ, իբր ինչ-որ հրահանգի կատարո՞ղ էր։
Սա ոչ թե անգրագիտություն է, այլ՝ մղձավանջային ստորացում։ Քանի դեռ այս ժողովուրդը նման անհաղորդ և անազգի ղեկավար ունի, նա կփորձի անգամ մեր սրբությունները պղծել։ Այս ոչմիբանը, ով երբեք ոչ մի հայրենասիրական արժեք չի կրել և չի կրի, փորձում է իրեն բարձրացնել այն հսկաների վրա, որոնց ստվերին անգամ մոտենալու իրավունքը չունի։ Նա ո՛չ գրականություն է հասկանում, ո՛չ պատմություն, և առավել ևս՝ հայրենասիրության մասին խոսելու իրավունք չունի։
Մեր գրական տիտանները իրենց գործերով ապացուցեցին, որ հնարավոր է անգամ ամենախիստ պայմաններում ստեղծել հավերժական արժեքներ, որոնք կպահպանեն հայության ոգին։ Դեմիրճյանի, Սևակի, Մաթևոսյանի, Շիրազի պես հսկաները հայոց հողի կենսունակության կենդանի ապացույցներն են։ Իսկ Փաշինյանի պեսները մնալու են պատմության աղբանոցում՝ որպես ազգի ոգին մսխող դավաճաններ։
Այսօր, երբ ժողովուրդը կարիք ունի ոգեշնչման ու հպարտության, իշխանությունը փորձում է փշրել այդ աղբյուրները։ Բայց որքան էլ գեղջուկ ազգադավը փորձի նսեմացնել մեր գրական վեհությունները, նրանց անունները հավերժ կապրեն ժողովրդի շուրթերին։ Իսկ նրա անունը հիշվելու է միայն որպես դավաճանի, որ թքեց իր ժողովրդի հոգևոր և ազգային արժեհամակարգի վրա, ով հանձնեց Արցախը։
Ու հենց այստեղ է տարբերությունը՝ մեր տիտանները մնացին հավերժ, իսկ նա կվերջանա որպես ժամանակավոր անեծք։
Էն մկո, ու եսիմ ինչերին էլ չեմ անդրադառնում հասկանալի պատճառով։ Դրանք արվեստի հետ կապ չունեն, գրդոնչի են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց