Ադրբեջանը նոր սադրանք է գծում՝ օգտագործելով Արցախում մնացած հայերին
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդում, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ նա ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Ալիևը երեկ եղել է Ստեփանակերտում՝ ներկա գտնվելով համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը և հանդիպել բնակիչների հետ։
Ըստ ադրբեջանական իրավապահների՝ ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել, պատասխան կրակի հետևանքով նա հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել։ Տարածված տեսանյութում զինված դիմադրության որևէ նշույլ չկա, ընդհակառակը՝ Ավանեսյանը պարզապես քայլում է ուսապարկը ձեռքին, անգամ ինքնաձիգ չի երևում, և ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ադրբեջանական հերթական սադրանքի հետ։ Ընդ որում, Կարեն Ավանեսյանը, ըստ տարածված տեղեկությունների, այն փոքրաթիվ արցախցիներից էր, ով մնացել էր օկուպացված Ստեփանակերտում, և, ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանությունները այդ հայերին օգտագործում են հերթական սադրանքներ Հայաստանի դեմ կազմակերպելու և իրականացնելու նպատակով։
Այս դեպքում էլ որևէ այլ տարբերակ գոյություն չունի, քան հենց ադրբեջանական սադրանքը. փորձելու են ներկայացնել իբր «հայազգի բնակիչը» Հայաստանի իշխանությունների պատվերով ցանկացել է մահափորձ իրականացնել Իլհամ Ալիևի դեմ։ Ու վերջինս առանձնապես հակված չէ կատարել Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի դրույթները և պարբերաբար սադրանքներ է կազմակերպելու՝ դրանից հրաժարվելու համար նոր ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու նպատակով։ Ի վերջո, ադրբեջանական իշխանությունների այս քայլերը վկայում են, որ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը, ինչպես միշտ, ձախողված է, իսկ խաղաղություն ոչ Փաշինյանը, ոչ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետությանը չեն բերել։
Ընդհակառակը, Ադրբեջանին նորանոր հնարավորություններ են ընձեռվում Հայաստանի դեմ պատերազմ լեգիտիմացնելու նպատակով։
Նարե Աբգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց