Նախարարների միջև հակասությունները սրվել են
Մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին կայանալիք համաժողովին, կուսակցության վարչության անդամների մեջ մրցակցությունը սրվում է։ Ընդ որում, կրկին ի հայտ են գալիս անձնական հակասություններն ու թշնամանքը։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո կրկին սրվել են նրա հակասությունները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Թորոսյանը ամեն ինչ անում է կուսակցության ներսում, որպեսզի թույլ չտա Անահիտ Ավանեսյանի ընտրությունը կուսակցության վարչությունում։ Նշենք, որ 41 քպականներ առաջադրվել են վարչության 20 տեղերի համար, և այժմ Արսեն Թորոսյանը մտավախություն ունի, որ եթե Ավանեսյանը անցնի վարչություն, ապա իրեն չի հաջողվի նրան զրկել առողջապահության նախարարի պաշտոնից։ Թորոսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ՔՊ ներսում գործող տարբեր կլանների, ազդեցիկ դեմքերի հետ, փորձում նրանց համոզել, որպեսզի Անահիտ Ավանեսյանին քվե չտան։ Ըստ ամենայնի, հենց այդպես էլ լինելու է, քանի որ Ավանեսյանը «Քաղպայմանագրում» առանձնապես հեղինակություն չի վայելում և քարոզարշավն էլ այնքան ակտիվորեն չի անցկացրել․ միայն մասնակցել է նախաձեռնող խմբերի նիստերին, որտեղ դեմքի լուրջ արտահայտությամբ գլուխը տմբտմբացրել է Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ։
Ավանեսյանը լրջորեն ակնկալում է, որ Փաշինյանի հետ իր մտերմությունը հնարավորություն կտա դառնալ վարչության անդամ։ Բայց և մրցակցությունը կանանց շրջանում չափազանց մեծ է։ Բոլորն էլ ցանկանում են իրենք դառնալ վարչության անդամ՝ հետագայում պաշտոնների բաժանման ժամանակ ավելի լուրջ կտորներ ճանկելու նպատակով։ Եթե Ավանեսյանը չանցնի վարչություն, ապա նրան նախարարի պաշտոնից ազատելը արդեն տեխնիկայի հարց է դառնալու։
Գայանե Ոսկանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց