ՀԷՑ-ում պրոֆեսիոնալ կադրերի կրճատումները լուրջ խնդիրների են հանգեցրել․ Դավիթ Ղազինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀԷՑ-ում մասնագիտական կադրերի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Նա այս հայտարարությունը արել է՝ մեկնաբանելով ընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման հետ կապված իրավիճակը՝ ընկերության ազգայնացումից հետո։
Ղազինյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները, թե կոռումպացված պաշտոնյաներ և ընկերությանը մեծ վնաս հասցրած անձինք ազատվել են աշխատանքից, չեն համապատասխանում իրականությանը։
«Ես ընկերության վերջին մարդը չէի և ի՞նչ վնաս եմ ես հասցրել: Խնդրում եմ պարզաբանել», - վրդովվել էր նա։ «Նրանք (իշխանությունները - խմբ.) անասնական վախ են զգում Սամվել Կարապետյանից։ Ժողովրդի մի որոշ հատված կա, որը դեռ վստահում է նրանց։ Եվ նրանք չարաշահում են այդ վստահությունը», - նշել է Ղազինյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց