Փաշինյանը մտահոգ է Կաթողիկոսի Վատիկան այցից
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում է ունենալու Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Կաթողիկոսին այս այցելության ընթացքում բավականին պատկառելի պատվիրակություն է ուղեկցում, իսկ Վատիկանում էլ միանալու են Խաժակ արքեպիսկոպոսն ու Հովակիմ արքեպիսկոպոսը։ Գարեգին Երկրորդի այցը Վատիկան առաջինն է Լևոն 14-րդի ընտրությունից հետո, որը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 8-ին։ Թեպետ այցը անվանապես կրում է երկու հայրապետների հանդիպման և ծանոթացման բնույթ, փաստն այն է, որ այդ այցը լրջորեն մտահոգել է Հայաստանի գործող իշխանություններին, որոնք փորձել են ամեն ինչ անել՝ կասեցնելու կաթողիկոսի այցը Վատիկան։
Չի բացառվում, որ այդ հանդիպումներում կաթողիկոսը բարձրացնի նաև կալանավորված սրբազանների՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների հարցը։ Ի վերջո Վատիկանը բավականին լուրջ ազդեցություն ունի և կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի գործող իշխանությունների համար։ Եթե մինչ օրս Վատիկանը առանձնապես աչքի չի ընկել կալանավորված սրբազաններին աջակցելու հայտարարություններով, ապա այս այցից հետո, ըստ ամենայնի, նման հայտարարություններ կհնչեն։ Իսկ դա հերթական անգամ միջազգային ասպարեզում ցույց կտա, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե ժողովրդավար են, այլ ընդհակառակը՝ գնում են բռնապետության ճանապարհով։
Հենց սա է, որ լրջորեն մտահոգում է Փաշինյանին, ով, թեև փորձում է Հայաստանում փնթի բռնապետություն կառուցել, բայց նաև հասկանում է, որ դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ հենց իր իշխանության համար։ Ցանկացած պարագայում կաթողիկոսի այցը կասեցնելու նրա գործողությունները ձախողվել են։
Արմինե Միքայելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց