Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն՝ ազգայինի ոխերիմ ախոյանը
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հատվածներ է ներկայացրել PostNikol բանտային հոդվածաշարից․
«Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:
«Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությունը նույնն է, ինչ կռվացնել եղածը կորցրածի հետ:
Եւ սա անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով:
Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են:
Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո:
Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ:
Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:
Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում:
Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:
Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը:
Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:
Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը»,- գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց