Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. Արթուր Խաչատրյան
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն դեպքում՝ մեքենագիր), ազգային երգերը երգում էին գաղտնի՝ գբ-շնիկների աչքերից ու ականջներից հեռու։
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։
Հիշե՛ք, պարտության ու նվաստացման ճարտարապետներ, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, իսկ ազգային էությունը հավերժ է մեր լեռների պես․․․»,- գրել է պատգամավորը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց