Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տատրան, Մատրան և Ֆատրան կարպատյան երեք սարերի անուններ են, որոնք միաժամանակ հանդիսանում են թե Հունգարիյաի, թե Սլովակիայի ազգային խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի, բաղկացուցիչ մասը։ Ավելին, Սլովակիան այս սարերի խորհրդանիշն օգտագործում է նաև ազգային դրոշի վրա։ ( նկար 1)
Պետական խորհրդանիշների տեսակետից իրավիճակն էլ ավելի է խճճվում, քանզի երեք գագաթներից երկուսը՝ Տատրան և Ֆատրան, գտնվում են Սլովակիայում, իսկ Մատրան՝ Հունգարիայում։
Ճիշտ հասկացաք, ցանկանում եմ ևս մեկ օրինակով ի ցույց դնել արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «նորարարության» ողջ թշվառությունը։
Մատնանշածս սարերի միաժամանակյա օգտագործումը Եվրոպական Միության անդամ երկու պետությունների կողմից չի դիտվել և չի դիտվում ոչ տարածքային պահանջ միմյանց հանդեպ, ոչ ռևանշիզմ, ոչ էլ խոչընդոտ՝ տարածաշրջանային համագործակցության կամ անկոնֆլիկտ հարևանության համար։
Սլովակիան դարեր շարունակ եղել է Հունգարիայի տիրապետության տակ, սահմանները այդ հատվածում հաճախ են փոփոխվել, Սլովակիայում առկա բազմաթիվ այլ սարեր, սակայն, ոչ ոք չի հակադրում այժմ հունգարական տարածքում գտնվող, բայց ազգային սիմվոլիկայի մաս դարձած հարազատ բարձունքին։
Երկու պետություններում պաշտոնական մակարդակում ոչ ոք չի հակադրում «իրական» Հունգարիան կամ «իրական» Սլովակիան «պատմականներին»։
Պաշտոնական հերալդիկայի նման օրինակները Եվրոպայում շատ են։ Նույն Իսպանիայի պետական զինանշանում առկա են Հերկուլեսյան սյուները, որոնցից մեկը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալտարը, և դա չէր խանգարում երկու երկրներին 34 տարի միաժամանակ լինել ԵՄ անդամ և մինչև հիմա շարունակել լինել ՆԱՏՕ-ի անդամ։ (նկար 2)
Էլ ավելի խուճուճ է նախկին Սիլեզիան խորհրդանշող տոհմական նշանի օգտագործումը եվրոպական զինանշաններում։ Սիլեզիայի մեծ մասն այժմ գտնվում է Լեհաստանում, բայց այն խորհրդանշող ոսկե ֆոնին սև արծիվը հանդիսանում է Չեխիայի և Լիխտենշտեյնի պետական զինանշանների բաղադրիչ, բայց Լեհաստանի սիմվոլներից բացակայում է։ ( նկար 3 եւ 4 )
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը»,- գրում է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց