Ադրբեջանը նոր «պիեսներ» է բեմադրում Հայաստանի դեմ
Օրերս ադրբեջանական պետական աղբյուրները հայտնեցին, թե Ստեփանակերտում ձերբակալել են Կարեն Ավանեսյան անունով հայ տղամարդու, որն իբր փորձել է դիվերսիա իրականացնել, երբ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում բացում էր համալսարանի նոր մասնաշենքը։ Նույնիսկ տեսանյութ էին տարածել, թե ինչպես է Ավանեսյանը քայլում՝ ուսապարկը ձեռքին, ապա հայտարարել, թե նա կրակոցներ է արձակել ոստիկանության հետ դիմադրության ժամանակ, վիրավորվել և ձերբակալվել։
Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ինչ-որ նոր բեմադրություն է փորձում կազմակերպել Հայաստանի դեմ՝ օգտագործելով Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած հատուկենտ հայերից մեկին, ով, ի դեպ, հոգեկան խնդիրներ ունի։
Երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են Շուշիում զինամթերքի մեծ խմբաքանակի հայտնաբերման մասին։ Հայտարարության համաձայն՝ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել ու առգրավվել։ Տարածվող տեսանյութերում երևում են ինքնաձիգեր, ատրճանակներ, շարժական ռադիոկայաններ, սաղավարտներ և «ԱԱԾ» հայատառ գրությամբ զրահաբաճկոններ։ Ակնհայտորեն սա նախօրեին տեղի ունեցած բեմադրության շարունակությունն է։
Թե որն է Ադրբեջանի դրդապատճառը կրկին սրելու իրավիճակը և փորձելու լարվածություն առաջացնել՝ պարզ չէ։ Փաստն այն է, որ Ադրբեջանն այսպիսի գործողություններով ինչ-որ բան է նախապատրաստում, հատկապես օգոստոսի 8-ի հռչակագրից և համաձայնագրի նախաստորագրումից հետո։
Մարի Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց