Թուրքիայում ոգևորվել են ՀՀ կառավարության որոշումից
Հայկական անձնագրերում մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հեռացնելը շարունակում է փոթորկել սոցիալական ցանցերը, իշխանություններն էլ հիմար փաստարկներ են ներկայացնում, թե ինչու պետք է դրոշմակնիքներից հեռացնեն Արարատի պատկերը, նաև փորձում են համոզել, թե որևէ պարտադրանք չի եղել թուրքական կողմից։ Այն, որ այս որոշումը չափազանց ոգևորել է թուրքական իշխանություններին և լրատվամիջոցներին, կարելի է պարզ դատել՝ հետևելով թուրքական առաջատար պարբերականների հրապարակումներին։
CNN Turk-ը նշել է, որ Հայաստանի անձնագրերում և պաշտոնական փաստաթղթերում Արարատ լեռան պատկերի օգտագործումը նախկինում Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկումների տեղիք է տվել։ «Ենի Շաֆաք» պարբերականն էլ Արարատ լեռան հետ կապված որոշումը վերնագրել է այսպես․ «Հայաստանը դադարում է համառել»։ Ըստ այդ պարբերականի՝ ՀՀ կառավարության որոշմամբ Թուրքիայի հետ սերտորեն առնչվող 100 տարվա խորհրդանիշը պատմություն է դառնում։ Թուրքական կառավարության խոսափող «Հյուրիեթ» պարբերականն էլ Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը «Երևանի բարի կամքի նշան և իմաստալից քայլ» է անվանել՝ նշելով, թե պաշտոնական Երևանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին հրաժարվում է ծայրահեղ ազգայնական խոսույթից, որը ձևավորվել է հայկական սփյուռքի ազդեցությամբ։
Թուրքական պարբերականը նաև հիշեցնում է Հայաստանի Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հեռացնելու Փաշինյանի մտադրության մասին։ Այս ամենը վկայում է, որ հենց թուրքական կողմի բուռն պահանջով է իրականացվել այս օպերացիան, և Հայաստանի իշխանություններին պարտադրել են հեռացնել Արարատ լեռան պատկերը։ Այժմ փաշինյանական իշխանությունը և նրա քարոզիչները նույնիսկ փաստարկներ չունեն, թե ինչու են անում այդ անհեթեթ և հակահայկական քայլը։
Աննա Գևորգյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց