Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և ուղարկել արձակուրդ
Շաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանը անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Հայհոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։
Մեր տեղեկություններով՝ միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել։
Փաստի աղբյուրների փոխանցմամբ` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Բաբայանին և պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչև քննության ավարտը։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ արձակուրդից նա այլևս չի վերադառնա և ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Բաբայանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է իր տեղակալի վրա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց