Սոցիոլոգիական հետազոտություն են պատվիրել, սակայն արդյունքը չեն հրապարակում, տղերք, դասեր չե՞ք քաղել
ՀԱԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Այսօր լրատվական դաշտում զլմներից մեկը հրապարակեց մի տեղեկատվություն, թե իբր «ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում»։
Քանի որ շատերը դիմում նաեւ մեզ՝ կարծիք եւ մեկնաբանություն ստանալու ցանկությամբ, հայտնում եմ հետեւյալը.
1․ Նշված հոդվածը որեւէ աղերս չունի Հանրապետականի կողմից պարբերաբար իրականացվող, գիտականահեն եւ պրոֆեսիոնալ հետազոտությունների հետ։
2․ Իրական սոգիոլիգիական պատկերը զգալիորեն տարբերվում է ներկայացվածից։
3․ Սոցիոլիգիան գիտություն է, եւ ոչ թե պատվերով համերգ։ Շփոթել այն հորոսկոպաբանության հետ նշանակում է ճակատագրորեն աղավաղել ոչ միայն իրականությունն, այլեւ հարվածի տակ դնել երկրի ապագան։
4․ Չառերեսվել իրականության հետ, առաջնորդվել «փափուկ բարձերի», «ձեռքի տակ դրված ձմերուկի» կամ «ջանգյուլյումի» մարտավարությամբ նույնքան վտանգավոր է, որքան ԿՏ կամ ՄՌՏ բժիշկին համոզել գրել սեփական երեւակայությանն ու կենացներին համահունչ լյարդի չափսի, երիկամի քարերի կամ ուղեղի կացության մասին եզրակացություն։
5․ Տղերք, զարմանում եմ ձեր վրա։ Դուք մինչեւ հիմա, նույնիսկ այդքանից հետո 2021-ից դասեր չե՞ք քաղել։ Լավ, ո՞նց կարելի է»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց