Հայաստանում կրկին ռուսական քարտեր կընդունեն
Զբոսաշրջության ոլորտին գրեթե մեկ տարի լուրջ հարված հասցնելով՝ Հայաստանի գործող իշխանությունների խելքը կրկին եկել է տեղը և հայտարարում են, թե Հայաստանում ռուսական բանկային քարտեր կընդունվեն՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ մեր բանկային համակարգը ներկայումս հարմարեցվում է ռուսական վճարային համակարգի «Միր» քարտերին և QR կոդերով վճարելու հնարավորությանը։
Հիշեցնենք՝ դեռևս 2023 թ․-ին հայաստանյան բանկերը, բացառությամբ VTB ռուսական բանկի տեղական մասնաճյուղի, հայտարարեցին, որ այլևս չեն սպասարկելու ռուսական «Միր» քարտերը՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ։ Դրանից հետո մի շարք ոլորտներում բավականին լուրջ անկում գրանցվեց, և առաջին հարվածի տակ զբոսաշրջության ոլորտն էր։
Մասնավորապես, 2023 թվականի ռեկորդային 2,3 միլիոն զբոսաշրջիկների դիմաց 2024 թ․-ին Հայաստան է այցելել 2,2 մլն մարդ։ Ընդ որում, 2024 թվականի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1,48 մլն մարդ։ Այս տարվա նույն ամիսներին զբոսաշրջիկների թիվը փոքր-ինչ ավելի է՝ 1,5 մլն։ Միայն այս օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 301 հազար։
Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ գրեթե 41%, և բնական է, որ գումարների հիմնական մասը Հայաստանում ծախսում են հենց ռուս զբոսաշրջիկները։ Բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ լուրջ վնասներ են կրել «Միր» քարտերը չսպասարկելու հետևանքով, և միայն այժմ հասկացել են, որ հարկավոր է վերականգնել քարտերի սպասարկումը՝ զբոսաշրջային ոլորտը փրկելու նպատակով։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց