Ինչո՞ւ են հանել Արարատի պատկերը. Փաշինյանի անհեթեթ պատասխանը
Հայաստան մուտքի և ելքի վիզաների կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու քննարկումը երեկ հասել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվելու, չի կարող քննարկվել։ «Անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։ Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ մինչև 2004 թ․ այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, և երբ դրոշմը հայտնվել է, դա ի՞նչ է նշանակել։
Նշենք, որ կառավարության չզեկուցվող հարցերի մեջ նման որոշում կայացնելուց հետո հանրությունը ալեկոծվել է, գործող իշխանություններին քննադատում են հերթական հակահայկական քայլն անելու մեջ։ Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ անհեթեթ պատճառաբանություններ են բերում, թե ինչու են հանել Արարատի պատկերը դրոշմակնիքներից, բայց թերևս ամենաանհեթեթ պատճառաբանությունը բերել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ էության, գործող իշխանություններն իրենց հայտարարություններով, կմկմալով և չհասկանալով, թե ինչ են խոսում, իրականում ապացուցում են այն տրիվիալ ճշմարտությունը, որ հենց Թուրքիայի պահանջով էլ իրականացվել է այս գործողությունը։
Իհարկե, ոչ Փաշինյանը, ոչ էլ մյուս քպականները չեն խոստովանի, որ Արարատի պատկերը հեռացնում են պաշտոնական Անկարայի պահանջով, իսկ Անկարան չափազանց նյարդային և խանդով է վերաբերվում բոլոր նման դրսևորումներին։ Հիշեցնենք, թեկուզ արտգործնախարար Արարատ Միրզոյանի անունը «Արաբաթ» դարձնելու թուրքական դրվագը, որը մինչ օրս շատ կրքեր է բորբոքում։ Իրականում այդ դրվագով Թուրքիան ընդամենը Հայաստանին հասկացնում էր, որ չի հանդուրժի, որ Հայաստանի արտգործնախարարը լինի Արարատ անունով մեկը։ Իսկ փաշինյանական իշխանությունը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, անգամ սեփական ինքնությունից։
Սաթինե Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց