ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Բաքվին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Պետդեպարտամենտի 2026 թվականի ֆինանսական տարվա պատժամիջոցների մասին օրինագծի փոփոխությունները, որոնք Պետքարտուղարությանը կոչ են անում ապահովել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը և աջակցել բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկկուսակցական հիմքով ամուր դիրքորոշում է որդեգրել՝ հօգուտ հայերի վերադարձի Լեռնային Ղարաբաղ, հայ պատանդների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության։
Քննարկման ընթացքում ներկայացուցիչ Գեյբ Ամոն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին կարևոր է նաև հումանիտար հարցերի բարձրաձայնումն ու լուծումը։
«Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ավերվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Ավելի քան 120 հազար հայ փախստականներ դեռ չեն կարողանում ապահով վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տները»,- ընդգծել է նա։
Հանձնաժողովը քննարկել է նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր չեղարկել նախագահի լիազորությունները՝ հրաժարվելու Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունն արգելող հոդվածից։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում էր արգելել ԱՄՆ միջազգային ընկերություններին՝ ֆինանսավորել թուրքական նախագծերն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացնում Հայաստանի շրջափակումը։
Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունները ձայների փոքր տարբերությամբ չեն ընդունվել, սակայն դրանք լայն քննարկման են արժանացել հանձնաժողովի նիստում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց