Արցախը մեր ապագայի անբաժան մասն է, և այդ ապագան մենք կերտելու ենք միասին․ Նաիրի Սարգսյան
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը գործադրեց լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի դեմ։ Տասը ամիս շրջափակման մեջ գտնված Արցախի ժողովուրդը դարձավ էթնիկ զտման և բռնի տեղահանումների զոհ։ Սա հանցագործություն է մարդկության դեմ, որի իրականացումը հնարավոր դարձավ ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, այլև Հայաստանի իշխանությունների անգործության ու միջազգային հանրության լռության պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Սակայն մենք, որպես դարերի պատմություն ունեցող ժողովուրդ, չենք պատրաստվում հաշտվել այս անարդարության հետ։ Արցախը մեր պատմության, մեր հավատքի և մեր ինքնության անբաժան մասն է։ Ոչ մի բռնի ուժ չի կարող ջնջել հայի հիշողությունն ու կամքը։
Այսօր մենք դատապարտում ենք իրականացված հանցագործությունը, բայց միևնույն ժամանակ վստահ հայտարարում․ Արցախը նորից պիտի լինի հայերով բնակեցված, և հայկական դրոշը նորից պիտի ծածանվի մեր հողի վրա։
Արցախը մեր ապագայի անբաժան մասն է, և այդ ապագան մենք կերտելու ենք միասին։
Մեր պայքարը շարունակական է»,- գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց