Ի՞նչ է փնտրում ԱԱԾ տնօրենը Բաքվում
Երեկ տարօրինակ մի հայտարարություն տարածվեց, որն առաջին հայացքից անհավատալի էր թվում։ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը նշել էր, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Բաքվի համաժողովին։ Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 19-ից 21-ը, իսկ ԱԱԾ տնօրենը երեկ երեկոյան արդեն չարթերային թռիչքով՝ Gulfstream G450 ինքնաթիռով «Զվարթնոցից» մեկնել է Բաքու և վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։
Թե ի՞նչ մասնակցություն է ունենալու այդ համաժողովին Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որևէ մանրամասնություն չի հաղորդվում, չի նշվում նաև, թե ինչ հարցեր են քննարկվելու ադրբեջանցի գործընկերների հետ։ Հասարակության մի հատված, իհարկե, ակնկալիքներ ունի, որ ԱԱԾ տնօրենը Բաքվից կվերադառնա պահվող գերիների հետ։ Հիշեցնենք, Ադրբեջանում ներկայումս 23 հայ ռազմագերի է պահվում պաշտոնական տվյալներով, և նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ են։
Թեպետ Հայաստանի գործող իշխանությունները համոզում են, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են գերիներին վերադարձնելու ուղղությամբ, սակայն փաստ է, որ գերիները վաղուց դարձել են Փաշինյանի աչքի փուշը, և որևէ ռեալ քայլ նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ չի արվում։ Իսկ ԱԱԾ տնօրենի Բաքու կատարելիք այցը ընդամենը հանրության աչքին խաղաղության դարաշրջան հաստատելու հերթական թոզփչոցին է։ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Բաքու առոք-փառոք կընդունեն, չի բացառվում, որ պատիվ էլ տան, ապա կճանապարհեն Հայաստան՝ առանց ռեալ որևէ բան պայմանավորվելու։ Ըստ էության, գործող իշխանություններն էլ հերթական քարոզչական նարատիվն առաջ կտանեն, իբր առաջ են մղում խաղաղության իրենց ձախողված դարաշրջանը։
Մերի Ասատրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց