Էդուարդ Շարմազանովը միջազգային հարթակում դատապարտեց ադրբեջանական վանդալիզմը Արցախում
Մոսկվայում կայացած «Երկրներ-հաղթողները․ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերն ու խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումը վերածվեց Ադրբեջանի հասցեին հնչած լուրջ դատապարտման հարթակի։ Մասնակիցները խստորեն քննադատեցին այն վանդալիզմի դեպքերը, որոնք Արցախի տարածքում իրականացվել են հայ հերոսների՝ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակին արժանապատիվ ներդրում ունեցած գործիչների հիշատակի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում շեշտեց․
«80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան և նրա դաշնակիցները պարտվեցին, սակայն, ցավոք, ֆաշիզմի և վանդալիզմի դրսևորումները շարունակում են գոյություն ունենալ նաև այսօր։ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վանդալիմզի թիրախ դարձան խորհրդային մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի և երկու անգամ ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Այսպիսի դրսևորումները ոչ այլ ինչ են, քան նեոնացիզմ և պետք է վճռականորեն դատապարտվեն»։
Ֆորումի մասնակիցները միաձայն արձագանքեցին՝ հայտարարելով, որ պատմական ժառանգության խեղաթյուրումը և հերոսների հիշատակի նկատմամբ ոտնձգությունները հակասում են համամարդկային արժեքներին։ Նրանց համոզմամբ՝ Արցախի տարածքում հայ հերոսների հուշարձանների ոչնչացումը ոչ միայն հակահայ, այլև հակաքաղաքակրթական քայլ է։
Փաստորեն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արտաքին ճակատում շարունակում է հետևողական պայքար մղել Հայաստանի Հանրապետության շահերի և ազգային արժանապատվության համար՝ պետական կառույցների անգործության պարագայում բարձրացնելով մեր ժողովրդի համար հենսական հարցերը միջազգային հարթակներում։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...