«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի Անկախության օրվա ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե մենք 34 տարի պետություն չենք ունեցել։
Երրորդ հանրապետությունը ներկայացվում է որպես պաշարման, պատերազմի, արտագաղթի ու ձախողումների շարք, իսկ իրական պետությունը՝ իբր նոր է ծնվում «Չորրորդ հանրապետության» անվան տակ։
Սա վտանգավոր խեղաթյուրում է։
Երրորդ հանրապետությունը մեր պետությունն է՝ միջազգային ճանաչմամբ, Սահմանադրությամբ, բանակով, կրթական համակարգով ու մշակույթով։
Այո՛, այն ծանր փորձությունների միջով անցավ, բայց դա չի դարձնում այն «անիրական»։
Հարկ է հիշել նաև, որ Երրորդ հանրապետությունը Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի հանրապետությունն է։
Դա այն պետությունն է, որի զավակներն ու պաշտպանները ազատագրեցին Արցախը՝ ապահովելով մեր ազգային արժանապատվության և պետականության ամուր հիմքը։
Իսկ այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ծրագիրը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը, ոչ թե մեր ժողովրդի կամքով ծնված ճանապարհ է, այլ՝ Ադրբեջանի թելադրանքի և պարտադրված «խաղաղության» հետևանք։
Այն ներկայացվում է որպես «նոր ծնունդ», բայց իրականում փորձ է՝ պարտության ու զիջումների քաղաքականությունը ներկայացնել իբրև պետականության վերածնունդ։
Եվ հենց այստեղ է ամենավտանգավորը․ «Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա բաժանումն ու ընդհատումը։
Այստեղ խնդիրը հանրապետության համարակալումը չէ, այլ դրա բովանդակությունը, ինքնիշխանության հատկանիշը, որ վերանում են «Չորրորդի» քողածածկույթի տակ:
Այդպիսի մոտեցումը ոչ միայն անտեսում է մեր հաղթանակներն ու նվաճումները, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝
մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով։
Մենք ունենք Երրորդ հանրապետություն, և մեր պարտքն է պաշտպանել ու զարգացնել այն՝ թույլ չտալով, որ որևէ իշխանություն փորձի ջնջել նրա պատմական լեգիտիմությունն ու պետականության հիմքերը։
Այլ խնդիր է ազգային- պետական նոր նախագծի անհրաժեշտությունը, որը պետք է դառնա ազգային նոր վերածննդի հիմք՝ իրատեսորեն հաշվի առնելով այն ստատուս-քվոն, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց