Բանավեճի պահանջ` ՀԷՑ-ի շուրջ
Հայաստանի էներգետիկ համակարգի փլուզման վտանգը օր օրի ավելի ակնհայտ է դառնում։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, արձագանքելով ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին, հանդես է եկել ուղիղ եթերում բանավեճի առաջարկով։ Նա կոչ է արել, որ հասարակությունը լսի ոչ թե մեկ կողմի մեկնաբանությունները, այլ բոլորի խոսքը՝ իր, ՀԾԿՀ նախագահի և ժամանակավոր կառավարչի։ «Կազմակերպեք ուղիղ եթեր, մեր ժողովուրդը պետք է տեսնի և լսի բոլորիս բաց խոսքը»,- ասել է Ղազինյանը։
Կարծես թե որևէ շահագրգիռ կողմ չպետք է հրաժարվի բանավեճից։ Էներգետիկ համակարգի վիճակը ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու, և այստեղ թաքցնելու ոչինչ չպետք է լինի։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ զարգացվել է Սամվել Կարապետյանի ներդրումներով։ Նրա կառավարման օրոք համակարգը կարողացավ հաղթահարել ֆինանսական և տեխնիկական բարդությունները։ Այսօր, երբ ընկերության կառավարումը բառի ուղիղ իմաստով խլել են քպ֊ականները, վարկանիշային կազմակերպությունները արձանագրում են անկում ընկերության գործունեության նեջ։
Հասարակությունը սպասում է ոչ թե հայտարարությունների հերթականությանը, այլ փաստերի բաց խոսքին։ Ուղիղ եթերում բանավեճը հենց այն ձևաչափն է, որը կարող է ցույց տալ՝ ի՞նչ է իրականում կատարվում ՀԷՑ-ում և ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց