«Փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը». Սամվել Կարապետյան
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից.
«Արդեն շուրջ 20 տարի է, ինչ տարբեր առիթներով ու տարբեր ճանապարհներով աջակցում եմ տաղանդավոր հայ երիտասարդներին։ Ոլորտները տարբեր են՝ երաժշտություն, սպորտ, գիտություն, կինո, այլ արվեստներ։
Չկա կյանքի մի ոլորտ, ուր հայերն աչքի ընկած չլինեն իրենց շնորհքով։ Սա իրական ու մեծ հարստություն է, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել։
«Մեր ձևով» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել ամբողջ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու և նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Վերջապես փոքրիկ խմբակը հայ ժողովրդին էլ ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը, և չեմ կասկածում, որ ամպագոռգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ։
Անելու ենք՝ մեր ձևով»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց