Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ լինելուց, եթե 2018-ին ասեր՝ գալիս եմ՝ Արցախը հանձնեմ
Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին գար ու ասեր, ժողովուրդ ջան, գալիս եմ, որ Արցախը հանձնեմ, քանի որ այդպես եմ տեսնում Հայաստանի անկախությունը։ Կամ 2021-ի հունիսին գար ու ասեր, այն ինչ մնացել է Արցախից, գալիս եմ դա էլ հանձնեմ, մի տեսակ ներվայնացրիք, 44 օր կռվեցիք, Արցախից ինչ-որ բան մնաց, ավելին՝ հայերը գնացին հետ իրենց տները, դրա համար իմ ներվերի վրա ազդող ու պայքարող ժողովուրդ, ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս ու նենց անեմ, որ Արցախում էլ հայ չապրի, հուսամ՝ այդ ժամանակ Ալիևն ինձնից գոհ կմնա։
Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամիտ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց