ԱԳ փոխնախարարը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում» խորագրով նախարարական փակ կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնային դերը ՄԱԿ համակարգում՝ որպես խաղաղության, անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի գրավական: Կարևորելով վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապդնումը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների խախտումների հասցեագրման և խոցելի խմբերի պաշտպանության հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ուղղված խախտումներին արագ արձագանքմանն ու հետագա ճգնաժամերի կանխմանը, ինչպես նաև հաշվետվողականության ու արդարության ապահովմանը։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց