Փաշինյանը հայ ժողովրդի հիշողության մեջ մնալու է որպես Արցախը դավադրաբար հանձնած փորձանք․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգմավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Եթե չկա այլ հանգամանք, քան այն, ինչ մեզ հայտնի է, Նիկոլի մտասևեռումը արցախյան ողբերգության մեղավորների փնտրտուքի ուղղությամբ լրիվ անտրամաբանական է.
Ցավոք, մեր հասարակությունն այսօր հաշտ է տեղի ունեցածի հետ, ինչի վկայությունը հենց իր վերընտրվելն ու շարունակվող վարչապետությունն է: Հետևաբար, նա ընթացիկ քաղաքական անհրաժեշտություն չունի արցախյան ողբերգության մասին այդքան խոսելու, առավել ևս մեղավորներ փնտրելու ու կարգելու:
Եթե նրա թիրախը պատմությունն է, որ հայ ժողովրդի հիշողության մեջ արցախյան ողբերգության համար մեղավոր կարգվեն այլոք՝ Մաշտոցից Սևակ, լրիվ անմիտ գործ ու քամու դեմ կռիվ տալ է:
Հազար տարի էլ անցնի, մի դար էլ իշխանություն ունենա, մի միլիոն դասագիրք էլ դպի ու դպրոցներում տասնամյակներով դասավանդի, հայ ժողովրդի հիշողության մեջ ինքը մնալու է որպես Արցախը դավադրաբար Ադրբեջանին հանձնած ու այն ամբողջությամբ հայաթափած աննախադեպ մի փորձանք: Հակառակն ուղղակի անհնար է»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց