Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին․ Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը:
Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին:
Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վոլոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վոլոդյայի երկնային ճանապարհը, իսկ մարդիկ վառ պահեն նրա հիշատակը:




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչա...
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան
Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն Մանվելյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ Սավգուլյան