Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Իրանի միջուկային ծրագրի համար. Մակրոն
Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», – ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա և կոչ է արել վերականգնել դրա նկատմամբ վերահսկողությունը: Նրա խոսքով՝ «համապատասխան ծրագիրն արդեն գոյություն ունի»:
«Անհապաղ անհրաժեշտ է վերականգնել միջուկային զենքի տարածման դեմ պայքարի հուսալի և ստուգման ենթակա համակարգը, սպառնալիքների և բալիստիկ հրթիռների տարածումը կասեցնելու հուսալի համակարգը», – հայտարարել է Մակրոնը՝ թվարկելով սպառնալիքների երկար ցանկը, որոնք, նրա խոսքով, «թուլացրել են ընդհանուր շրջանակները»։
Ավելի վաղ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և Եվրամիությունը Իրանին կոչ են արել վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունները և ԱԷՄԳ-ին մուտք տրամադրել բոլոր միջուկային օբյեկտներ։ Նրանք նաև հայտարարել են, որ կողմնակից են հարցի դիվանագիտական լուծմանը, սակայն պատրաստ են անհրաժեշտության դեպքում ավարտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը՝ շեշտելով, որ դա կնշանակի փոխգործակցության ավարտ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց