Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝
Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն,
Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում,
Բագրատ ու Միքայել սրբազանների ապօրինի կալանավորում,
Բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալում,
Ընտրված համայնքապետերի ձերբակալում ու համայնքապետարանների հաղթած թիմերի վրա բռնաճնշումներ,
Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ,
Մեծացող արտաքին պարտք,
Օրեցօր ավելացող կենցաղային խնդիրներ՝ խցանումներից մինչև ջրհեղեղներ,
Հղի աղջկա սպանություն՝ պետական մեքենայի կողմից
Տասնյակ կոռուպցիոն բացահայտումներ՝ իշխողների թիմի անդամների մասին,
Մի քանի տասնյակ հայ գերիներ Ադրբեջանում՝ թողնված Ալիևի քմահաճույքին,
Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում,
Պատրաստվող տարածքային զիջումներ՝ Տավուշում ու Վայոց Ձորում,
Արցախի հանձնում և ազատագրական պայքարի ու մեր սուրբ նահատակների ուրացում,
Ամենօրյա ռեժիմով մաղձի, ատելության ու պղծության քարոզ, վիրավորանքներ ու հասարակության գիտակցված պառակտում։
Ցանկը շարունակելի է։
Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով, որը դե-ֆակտո զբաղեցնում է վարչապետի աթոռը։
Կամ կլռեք ու կհամաձայնեք էս ամենին՝ լավագույն դեպքում դառնալով անտուն գաղթական, կամ, վերջապես, կխոսեք ու կպայքարեք ուժեղ, արդար ու հաղթող Հայաստանի համար, որտեղ հնարավոր կլինի ապրել անվտանգ ու ազատ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց