Էրդողանն ու Ալիևը կայցելե՞ն Երևան
2026 թվականի գարնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կժամանեն Երևան։ Այս մասին հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Հաջորդ տարեսկզբին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ Ունեցածս տեղեկություններով՝ թե՛ Ալիևն է գալու Երևան և թե՛ Էրդողանը։ Գիտեմ, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաև Թրամփին Երևան բերելու համար», – ասել է նա։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցը, ըստ էության, ցուցադրական է լինելու։ Հարևան թշնամական պետությունների ղեկավարները, իհարկե, խնդիր չունեն հենց Երևանում ցույց տալու, թե ով է իրավիճակի տերը։ Փաշինյանն էլ, անխոս, առանձնահատուկ շքեղությամբ է դիմավորելու Էրդողանին ու Ալիևին, մի քանի տակ ծալվելու նրանց առջև, հավատարմության երդումներ տալու։ Հատկապես որ ենթադրյալ այցը տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններից առաջ, և Էրդողան-Ալիև զույգին, ինչպես և արևմտյան երկրների ղեկավարներին ընդունելով, Փաշինյանը նպատակ ունի բարձրացնել իր վարկանիշը, նաև Արևմուտքից աջակցություն ստանալու։
Երկակի ստանդարտներով առաջնորդվող Արևմուտքը ընտրություններում աչք է փակելու տարատեսակ խախտումների, բռնաճնշումների, ապօրինությունների վրա, քանի դեռ Փաշինյանը անմռունչ ծառայում է նրանց, Հայաստանն էլ հեռացնում Ռուսաստանից։
Արուսիկ Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց