Արձագանք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը։
Հայաստանը կարիք ունի գրագետ ծրագրերի, հաշվարկված առաջարկների, հասարակության բոլոր ունակ շրջանակների միասնական աշխատանքի։
Հայաստանի այսօրվա վիճակը և տարածաշրջանում ընթացող զարգացումները մեզ այլ հնարավորություն չեն տալիս։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն իր առաքելությանը համաձայն պատրաստ է հասարակության տարբերի շերտերի, մասնագիտական համայնքների, սոցիալական տարբեր շերտերի միջև դառնալ կամրջող օղակ՝ ի շահ մեր երկրի զարգացման։ Այո՛, կրկնում ենք ևս մեկ անգամ. Հայհոյանքների ու անեծքների փոխարեն Հայաստանը կարիք ունի գրագետ աշխատանքի, հեռանկարային մտածողության։
Ակնհայտ է, որ ստեղծված ծանրագույն իրավիճակի հանգուցալուծումը ՝ հանրային երկխոսության և հայկական աշխարհի միասնականության վերականգնման մեջ է: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն, իր հռչակած գաղափարների շրջանակներում, հայտարարում է քննարկումների մեկնարկ, ինչպես մեր գործընկերների, մասնգիտական խմբերի, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ:
Մեր նպատակն է հավաքագրել հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներն ու առաջարկները, որոնք կներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառման համար։
«Կամուրջը» շարունակում է կամուրջներ կառուցել և համոզված է, որ ազգային հաշտեցումը կարող է ամուր հիմք դնել իրական ուժեղ , արդար և անկախ Հայաստանի ձևավորման համար։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց