ՔՊ-ում չեն դադարում խմորումները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դադարում խմորումները՝ կապված նոր վարչության կազմի ընտրության հետ։ ՔՊ-ում, հատկապես նախորդ վարչությունից դուրս մնացածները կամ ցածր ձայներ ստացած, բայց վարչություն անցած քպականները վստահ են, որ ընտրություններն անցկացվել են Փաշինյանի հրահանգով և նրա ցանկալի մարդկանց ներգրավմամբ։ Մասնավորապես, շատերի համար խիստ զարմանալի է, որ Ազգային ժողովի նախագահը կամ Երևանի քաղաքապետը չափազանց քիչ ձայներ են ստացել և, թեպետ անցել են վարչության կազմ, բայց կարելի է ասել՝ բավականին լուրջ ռեպուտացիոն կորուստ են ունեցել։ Միևնույն ժամանակ տարօրինակ են համարում Ալխաս Ղազարյանի ստացած ձայների թիվը։
Ըստ այդմ, «Քաղպայմանագրում» վստահ են, որ նոր վարչության կազմի ընտրությունից հետո Փաշինյանը որոշակի վերադասավորումներ է անելու հենց կուսակցության ներսում։ Նրանց, ովքեր չեն կարողացել ընտրվել, կամ պաշտոնազերծ կանեն, իսկ պատգամավորներին էլ ընտրացուցակի ավելի ցածր համարներում կտեղավորեն։ ՔՊ-ում վստահ են, որ 2026 թվականի ընտրություններում չեն ստանա 70 մանդատ, ինչպես 7-րդ գումարման Ազգային ժողովում էր։ Շատերը դուրս են մնալու խորհրդարանից։
Կառավարությունում էլ առաջիկայում վերադասավորումներ կլինեն։ ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկվում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու և առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանին վերանշանակելու հնարավորությունը։ Ավանեսյանին չի հաջողվել անցնել վարչություն, թեպետ բավական ակտիվ քարոզարշավ է տարել, և այժմ կասկած չկա, որ նա զրկվելու է նախարարի պաշտոնից։ Սակայն հարմար թեկնածու առողջապահության նախարարի պաշտոնի համար չկա, բացի Արսեն Թորոսյանից։ Վերջինիս կարող են տեղափոխել առողջապահության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար նշանակել ՔՊ վարչություն ընտրված Արուսյակ Ջուլհակյանին։
Տաթևիկ Հովսեփյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց