Ֆասթ Բանկը, ի դեմս Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին
Ֆասթ Բանկը, ի դեմս Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։
Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին՝ մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական մտածողության զարգացումները, մեր հավատի լույսն ու մեր իղձերի շարունակությունը: Մատենադարանը մեր գենետիկ կոդն է»:
Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի՝ պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշել է․ «Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է: Մատենադարանի հավաքածուները բարեգործության, մեծանուն նվիրատուների արդյունք են: Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆասթ Բանկի հետ մի նոր մշակույթ է, համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային և հանրային կյանքին»:
Հավելենք նաև, որ որպես երախտագիտության նշան՝ Մատենադարանում բացվել է պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների անունները։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը՝ Մատենադարանի և հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց