Վաշինգտոնում բարձրացվում է Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների արշավի հարցը
Վաշինգտոնում գործող փաստաբան Ռոբերտ Ամստերդամի վերջին հայտարարությունները նոր լույս են սփռում Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի անօրինական կալանքին, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետական մակարդակով տարվող արշավին։
Ամստերդամը հատուկ ընդգծում է, որ իրենք ԱՄՆ-ի ընտրված պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ անցկացնում են հանդիպումներ, որոնցում ներկայացվում են այն քայլերը, որոնք իշխանությունները ձեռնարկում են՝ վարկաբեկելու և չեզոքացնելու ինչպես ազգային եկեղեցական ինստիտուտը, այնպես էլ Հայաստանի ամենահեղինակավոր բարերարներից մեկին։ Սա արդեն դուրս է գալիս Հայաստանի ներքաղաքական օրակարգից և տեղափոխվում է միջազգային դաշտ։
Այստեղ պետք է նկատել երկու առանցքային հանգամանք։ Առաջին՝ Սամվել Կարապետյանի գործը վաղուց արդեն չի դիտարկվում միայն որպես բիզնես հակամարտություն։ Այն միջազգային ատյաններում ընկալվում է որպես քաղաքական հաշվեհարդար, որն ուղղված է տնտեսական և բարեգործական հսկայական ներուժ ունեցող գործչի դեմ։ Երկրորդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները հստակորեն ընկալվում են ոչ միայն որպես կրոնական կամ կազմակերպական ճնշումներ, այլև որպես փորձ՝ թուլացնելու հայ ժողովրդի ինքնության և համախմբվածության հիմնասյուներից մեկը։
Վաշինգտոնի հետ աշխատանքի ֆոնին պարզ է դառնում, որ հարցը վերածվում է միջազգային օրակարգի։ Եթե ամերիկացի քաղաքական գործիչներն ու սփյուռքի կազմակերպությունները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել Սամվել Կարապետյանի և Եկեղեցու դեմ իրականացվող քայլերը, ապա Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու բացատրություններ տալ ոչ միայն ներքին հանրությանը, այլև արտաքին գործընկերներին։
Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ իշխանությունների քաղաքականությունը սկսում է սպառնալ Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Տպավորություն է ստեղծվում, թե պետությունը թիրախավորել է ազգային ինքնության հիմնարար կառույցները՝ գործարար աշխարհը և Եկեղեցին, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր լարվածությունների։
Տեսանյութը՝ այստեղ...




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց