Իրանը և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ատոմային էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ
Իրանը և Ռուսաստանը ստորագրել են 25 միլիարդ դոլարի համաձայնագիր 4 նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։Համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Հորմոզ» և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունների միջև, համաձայն որի՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում կկառուցի երրորդ սերնդի 4 ատոմակայան։
Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի «Ատոմ Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի ատոմային էլեկտրակայանից ավելի մեծ էլեկտրակայանների կառուցման շուրջ»։
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը երկրի հարավում գտնվող Բուշերի էլեկտրակայանի կառուցման գործում՝ նշելով, որ կայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...