Բաքվի վարչախմբի պարագլուխն առանց խորշելու ՄԱԿ-ից է հնչեցնում «Զանգեզուրյան միջանցք» խոսույթը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցնել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ «բնորոշումը»:
Կարելի է սա չնկատելու տալ, կարելի է հայաստանյան հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, բայց ազգովի չի կարելի լինել այնքան մանկամիտ՝ հավատալու, որ թշնամական և ծավալապաշտական հռետորաբանությամբ հանդես եկող մեկը կարող է գնալ խաղաղության։
Այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» ուժային ճանապարհով ձեռք գցելու Բաքվի և Անկարայի վարչախմբերի հնարավորության պատուհանը ներկա միջազգային իրադրության պայմաններում այլևս փակ է, ուստի թշնամական կողմերը նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ ոչ մի պարագայում չհրաժարվելով թուրանական իրենց պատրանքից։
Իսկ «ջսյլամային քաղաքականությամբ» դա չնկատելու տալը և ինչ-որ «երանելի խաղաղության» հաստատման մասին օրնիբուն քափ ու քրտինք մտած խոսելը, ցավոք, առնվազն անմտություն է»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց