Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կրկին մեղադրել է Հայաստանին «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու» համար»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա ներկայացմամբ, Ալիևն անգամ հայտարարել է, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ իր խոսքում նորից գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին։
«Ալիևի այս ելույթը պատահական չէ․
Միջազգային հարթակներում նա շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը՝ ամրապնդելով վերջինիս «պարտվածի» ու «մեղավորի» կերպարը։
Ներքին լսարանին ցույց է տալիս «վերջնական հաղթանակի» կերպարը՝ հասարակությանը պահելով մշտական մոբիլիզացիայի մեջ։
Ի դեպ, Ալիևին, հավանաբար, քաջալերել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանական հայտարարությունները։
Փաշինյանն օրերս հրապարակավ ասել էր․
«ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։
Այսինքն՝ Հայաստանի գործող վարչապետը հենց ինքը միջազգային հարթակներին մատուցում է այն թեզերը, որոնք Ալիևը զարգացնում է ՄԱԿ-ի ամբիոնից։
Այս պայմաններում տարակուսելի է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15․2 տոկոսով։
Սա ոչ միայն անվտանգային լրջագույն սպառնալիք է, այլև միջազգային հարթակներում ընկալվում է որպես թուլության և կապիտուլյացիայի ազդակ։
Խաղաղություն չի կառուցվում պատրանքներով կամ ցանկություններով. դրա համար պետք է լինեն համապատասխան ուժային բալսնս, դիվանագիտական միջավայր, միջազգային երաշխիքներ:
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր ռիսկեր՝ Հայաստանի անվտանգության համար»,- գրել է Ս.Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց