Սամվել Կարապետյանը՝ պետություն–եկեղեցի հարաբերությունների և ազգային արժեքների մասին
«Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը, ուղերձով հանդես գալով ԱԱԾ մեկուսարանից, ներկայացրել է շարժման առաջնահերթությունները՝ պետություն–եկեղեցի հարաբերությունների կարգավորում և ազգային արժեքների պաշտպանություն։
Իր նամակում Կարապետյանը նշել է, որ շարժման կազմում գործող աշխատանքային խումբը նպատակ ունի մշակել իրավական և գործնական մեխանիզմներ, որոնք կկանխեն եկեղեցու դեմ ցանկացած ապագա միջամտություն։
«Պետք է այնպես կարգավորել պետություն–եկեղեցի հարաբերությունները, որ որևէ ուժ այլևս հնարավորություն չունենա խարխլելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտը։ Գործող սահմանադրական հիմքերը թույլ են տալիս այս հարցը լուծել մասնագիտական քննարկումների և համատեղ աշխատանքի միջոցով», — ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ կարևոր է նաև հոգևոր կյանքի ներկայությունը հասարակության առօրյա կյանքում։ Նա ընդգծեց, որ հասարակության բարոյական և հոգևոր հիմքերի թուլացումը բացասաբար է ազդում երկրի զարգացման վրա։
«Եթե մարդը զրկված է հոգևոր ու բարոյական արժեքներից, նա չի կարող իրագործել այն դերակատարումը, որն անհրաժեշտ է պետության և հասարակության զարգացման համար», — ընդգծել է Կարապետյանը։
Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա մշակութային ժառանգության մասին՝ Կարապետյանը հիշեցրել է, որ անկախության տարիներին Հայաստանը բավարար չափով չի ներկայացրել աշխարհին իր հոգևոր ու մշակութային արժեքները։
«Պետք է ապահովենք, որ Հայաստանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լինեն առավել ճանաչելի, իսկ մեր քրիստոնյա նախնիների թողած արժեքային ժառանգությունը՝ տեսանելի և գնահատված միջազգային հանրության կողմից», — նշել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց