Իրանում մահապատժի է ենթարկվել «Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկը»
Իրանը սետպեմբերի 29-ին մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող Բահման Չուբի-ասլ անունով տղամարդու։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Mizan լրատվականը՝ ընդգծելով, որ տվյալ անձն «Իրանում Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկն է եղել»։
Իրանական կողմից հայտնել են, որ Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության` «Մոսադ»-ի նպատակն է եղել այդ անձի միջոցով տվյալներ ստանալ Իրանի կառավարական ինստիտուտների վերաբերյալ, ինչպես նաև հետազոտել դեպի Իրան էլեկտրոնային սարքավորումներ ներմուծելու ուղիները։
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, վերջին ամիսների ընթացքում Իրանում իսրայելական կողմի համար լրտեսության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 10 մարդ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...