«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության արձագանքը Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված «Առաջարկ Հայաստանին» ծրագրին
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված ուղերձը և նախաբանում ընդգծված երեք հիմնադրույթային կետերը։
Մենք կարևորում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որը լայն հնարավորություն է տալիս ինչպես հասարակության, այնպես էլ մասնագիտական շրջանակների ներգրավմանը։
Մեր նախաձեռնությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ թե՛ առաջարկված ծրագրային դրույթների մշակման, և թե՛ սպասվող առաջարկների համակարգման գործընթացին։
Մասնավորապես, մեր կողմից հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն խոշոր տնտեսական ծրագրերը, ներդրումային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկները, ինչպես նաև այն իրավական խոչընդոտների վերացմանը միտված կարգավորումները, որոնք ներկայումս էապես սահմանափակում են մեր պետության և ժողովրդի զարգացման հնարավորությունները։
Մասնավորապես, մեր կողմից հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն խոշոր տնտեսական ծրագրերը, ներդրումային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկները, ինչպես նաև այն իրավական խոչընդոտների վերացմանը միտված կարգավորումները, որոնք ներկայումս էապես սահմանափակում են մեր պետության և ժողովրդի զարգացման հնարավորությունները։
Նախապես հայտարարվածի համաձայն՝ «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը մեկնարկում է մարզային այցեր, որի ընթացքում կկազմակերպվեն հանրային քննարկումներ ու հանդիպումներ՝ ուղղված համայնքներում առկա տնտեսական խնդիրների փաստագրման և դրանց լուծման իրատեսական ուղիների համատեղ մշակմանը։
Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված թեզերը և դրանց հիման վրա ապագայում մշակվելիք ծրագիրը պետք է դառնան համաժողովրդական միասնության ապահովման հիմք։ Միայն այդ դեպքում այն կարող է վերածվել երկրի զարգացման իրական շարժիչ ուժի և կանխորոշել մեր պետության ապագա հաջողությունները։
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնություն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց