Փաշինյանի անատամ ելույթը ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ելույթ են ունեցել նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա՝ Հայաստանի վարչապետին պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Եթե Ադրբեջանի նախագահը շարունակել է ռազմատենչ հռետորաբանությունը, մեղադրանք է հասցեագրելով Հայաստանին և նոր սպառնալիքներ տալով, ապա Փաշինյանի ելույթը անատամ ու խեղճացած է եղել։
Ընդամենը Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահի կիրառած խոսույթը չի նպաստում խաղաղությանը։ Ի դեպ, նա չի պատասխանել նաև Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե «Հայաստանը էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ է իրականացրել, արհամարհել խաղաղ կարգավորման տարբերակները»։ Որևէ կերպ միջազգային հանրության առջև չի արձանագրել, որ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները իրականացվել են հենց ադրբեջանցիների կողմից։
Ադրբեջանում պահվող և արդեն երկար տարիներ խոշտանգվող հայ գերիների մասին էլ ընդամենը մեկ կիսատ-պռատ արտահայտություն է արել՝ նշել է, որ «խաղաղության կառուցման և դրա պահպանման համատեքստում չափազանց կարևոր է գտնվելու վայրը, անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը», որը, ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության ամենօրյա աշխատանքի մաս է։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է հերթական անգամ, որ վերածվել է Ադրբեջանի և Թուրքիայի խամաճիկի և չի կարողանում նույնիսկ Հայաստանի շահերից բխող հայտարարություններ անել ամենաբարձր ամբիոններից։ Եվ այս պայմաններում բնական է, որ Ադրբեջանը շարունակելու է լկտիանալ և նոր սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Այսպես է լինում, երբ երկրի ղեկը զբաղեցնում են անողնաշար և դավաճան իշխանությունները։
Սերինե Եղիազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց