Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։
Մայքլ Օ‘Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերը՝ ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց