Մտահոգիչ է ԱԱԾ լռությունը․ ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ է պատասխանատու նման դեպքերի կանխարգելման համար։
Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են, որոնք՝ ազատելով իրենց ենթականերին, փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել նրանց ուսերին՝ մոռանալով հին ճշմարտությունը, որ ձուկը գլխից է փտում։
Մտահոգիչ է Ազգային անվտանգության ծառայության լռությունը․ գուցե այդ կառույցի ծառայողները այլևս իրենց չեն ընկալում որպես իրավապահ համակարգի անբաժանելի մաս։
Այստեղ է, որ առաջանում է պարադոքսը․ հասարակության ընկալումներում ԱԱԾ-ն շարունակում է նույնականացվել որպես իրավապահ կառույց, սակայն, հաշվի առնելով, որ այդ կառույցում գոնե ձևական պաշտոնանկություններ չեղան, ուստի ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ։
Հետևաբար, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ոչ միայն քրեական գործ է, այլև խորհրդանշական ազդակ՝ հիշեցում, որ Հայաստանի իրավապահ համակարգի սահմանազատումները հստակեցման կարիք ունեն՝ ընդգծելով սպայի պատիվն ու արժանապատվությունը»։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»