Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Քաղաքականություն

ԱԱԾ-ի և իրավապահ համակարգի պարադոքսը՝ Մերձավանի դեպքի լույսին. Պահեստազորային զինծառայողների նախաձեռնություն

ՀՀ պահեստազորային զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ է պատասխանատու նման դեպքերի կանխարգելման համար։

Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են, որոնք՝ ազատելով իրենց ենթականերին, փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել նրանց ուսերին՝ մոռանալով հին ճշմարտությունը, որ ձուկը գլխից է փտում։

Մտահոգիչ է Ազգային անվտանգության ծառայության լռությունը․ գուցե այդ կառույցի ծառայողները այլևս իրենց չեն ընկալում որպես իրավապահ համակարգի անբաժանելի մաս։

Այստեղ է, որ առաջանում է պարադոքսը․ հասարակության ընկալումներում ԱԱԾ-ն շարունակում է նույնականացվել որպես իրավապահ կառույց, սակայն, հաշվի առնելով, որ այդ կառույցում գոնե ձևական պաշտոնանկություններ չեղան, ուստի ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ։

Հետևաբար, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ոչ միայն քրեական գործ է, այլև խորհրդանշական ազդակ՝ հիշեցում, որ Հայաստանի իրավապահ համակարգի սահմանազատումները հստակեցման կարիք ունեն՝ ընդգծելով սպայի պատիվն ու արժանապատվությունը։

Հ.Գ. Բարի ծառայություն։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։

30.09.2025 թ.