Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է GMA News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալները։
«Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում զոհերի մասին։ Մենք տեղեկություններ ենք ստացել 60 մարդու մահվան մասին», – ասել է Ֆիլիպինների Քաղաքացիական պաշտպանության վարչության քարտուղարի տեղակալ Բեռնարդո Ալեխանդրոն։
Սեբուի նահանգում, որտեղ գրանցվել են հուժկու ստորգետնյա ցնցումներ, հայտարարվել է արտակարգ դրություն տարերային աղետի պատճառով։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերն իր ուղերձում հայտարարել է, որ կառավարական գերատեսչություններն աշխատում են տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, իսկ Հակահրդեհային պաշտպանության բյուրոյի աշխատակիցները մասնակցում են որոնողափրկարարական գործողություններին։
Ըստ իշխանությունների տվյալների՝ Սան Ռեմիխիո մունիցիպալիտետում փլուզվել է մարզա-առողջարանական համալիրի շենքը, որի բեկորների տակ մարդիկ են մնացել։
Ֆիլիպինների Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ տեկտոնական ծագման երկրաշարժի օջախն ընկած է եղել 5 կիլոմետր խորության վրա՝ Սեբուի նահանգի Բոգո քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 21:59-ին (Երևանի ժամանակով ժամը 17:59-ին):




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...