Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը․ Սուրենյանց
«TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք. խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ինքնիշխանության ու Սյունիքի անվտանգության»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա մեջբերում է արել նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից.
«Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են՝ թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ»։
«Բայց իրականությունը բոլորովին այլ է․
● Փաշինյանը փաստացի ընդունում է, որ Ադրբեջանը TRIPP-ը շարունակելու է կոչել «Զանգեզուրի միջանցք» ու միջազգային հարթակներում չի ստանալու որևէ հակազդեցություն։ Սա նշանակում է՝ Հայաստանի պետական նարատիվը հերթական անգամ զիջվում է Բաքվին։
● Հակասություններն իրականում անվան շուրջ չեն․ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին է։ Ով է վերահսկելու ճանապարհը, ինչ կարգավիճակով է այն գործելու. հենց այստեղ է թաքնված վտանգը։
● Հայ- ադրբեջանական ուժային անհավասարության պայմաններում սա բերելու է երկու սցենարի․
ա) Փաշինյանը նորից գնալու է միակողմանի և վտանգավոր զիջումների,
բ) տարբեր ընկալումները անխուսափելիորեն հանգեցնելու են ռազմական էսկալացիայի։
Այս ամենը նման է déjà vu-ի․ Փաշինյանը նույն սխալն արեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հարցում։ Նրա կամայական մեկնաբանություններն ըմբռնում չգտան Մոսկվայում, Բաքվում, այլ մայրաքաղաքներում: Փաշինյանի քաղաքականությունն ու առաջացած փակուղին, ի վերջո, հանգեցրեցին Արցախի կործանմանը:
Այսօր նույն մոդելը կրկնվում է Սյունիքում։ Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը։
Կրկնում եմ՝ սա «անվան խնդիր» չէ, սա պետականության գոյաբանական խնդիրն է։
Եթե Հայաստանը շարունակի ապավինել պատրանքների վրա կառուցված քաղաքականությանը, վաղը մենք կանգնելու ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առաջ»,- գրել է Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց