Կողմերը բարձր են գնահատել ՀՀի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Նախագահը շնորհավորել է դեսպանին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանին և թուրքմեն ժողովրդին խաղաղություն, շարունակական զարգացում և բազմակողմանի բարգավաճում։
Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության և ջանքերի համար, բարձր գնահատել նրա ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում և մաղթել նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։
Զրույցի ընթացքում ընդգծվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախագահը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում, նպաստելով երկկողմ կապերի խորացմանը։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն բարձր մակարդակը և փոխայցելությունները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ և վստահելի համագործակցությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց